Արսեն Բաբայանի գործը համաներման տակ է ընկնելու. Մարուքյան
Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի ձերբակալումն անհասկանալի է, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Որովհետև ձերբակալում են այն դեպքում, երբ որ անձը հանցագործության պահին է արգելանքի վերցվում ու կա հիմնավոր կասկած, որ նա կարող է խուսափել, բայց երբ որ մարդուն հրավիրում են ու նա ներկայանում է, այդ ժամանակ ձերբակալելըը, կարծում եմ, այնքան էլ համաչափ չէ», - ասաց նա։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ Արսեն Բաբայանի գործը ապագա չունի։
«Որովհետև այն համաներման տակ է ընկնելու ու անգամ պետք չի, որ ինքն ընդունի պաշտոնեական կեղծիք է կատարել. բավարար է, որ նա չառարկի, որ համաներումն իր նկատմամբ կիրառվի ու նա ազատ է արձակվելու», - ասաց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ եթե հիմա Բաբայանին տանեն դատարան, «ամենավատ դատավորն էլ, հնարավոր է, նրան չկալանավորի»
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Կարապետյանը պարզաբանում է հրապարակել պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեմայով
ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պարզաբանել է բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման թեման։...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...