Յուրա Իվանյանը Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն չի ունեցել. ՔԿ նախագահ
Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի նկատմամբ ծառայողական քննության արդյունքում պարզվել է, որ նա Ամուլսարի հարցում որևէ շահագրգռվածություն կամ կապ նույնիսկ չի էլ ունեցել։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը։
«Ծառայողական քննության արդյունքներն արդեն հայտնի են, և Իվանյանը որևէ կապ չի ունեցել Ամուլսարի առնչությամբ։ Ինչ վերաբերում է Իվանյանին նոր պաշտոնի նշանակելուն, ապա խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ` ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ և նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է: Ինքը մնացել է նույն պաշտոնում»,–ասաց նա։
Նկատառմանը, թե հայտարարվել էր, որ Իվանյանը և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ազգակցական կապ ունեն` ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը պատասխանեց` Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, թե բարեկամական որ կապերի դեպքում է, որ անձը պետք է ինքնաբացարկ հայտնի: Իվանյանի և բնապահպանության նախկին նախարարի ազգակցական կապի աստիճանը, ըստ ՔԿ Նախագահի, սահմանափակումների մեջ չէ, ուստի` իրավական առումով որևէ խնդիր չկա:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ Ամուլսարի հարցով հարուցված քրեական գործը հանգուցալուծում չի ստանում, Գրիգորյանը պատասխանեց` հանգուցալուծման խնդիր չկա, քանի որ քրեական գործը դինամիկ պրոցես է` այսօր կարող են ստանալ այնպիսի տվյալ, որ երեկ չեն ունեցել:
Հիշեցնենք, որ Իվանյանից հետո Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար էր նշանակվել Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը։ Նա վերջերս լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Ամուլսարի քրեական գործի հետ կապված նոր տվյալներ են ի հայտ եկել, նոր մարդիկ են հարցաքննվել։
Նմանատիպ հոդվածներ
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...