Սա անվերականգնելի չիմացության է. Պետրոսյանը` Ավինյանի ՍԴ-ի մասին կարծիքին
Փաստորեն, ոչ միայն ՍԴ ինքնահռչակ նախագահն է քաղաքական աճուրդի առարկա դարձրել Սահմանադրական դատարանը, այլեւ երկրի առաջին փոխվարչապետը:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը։
«Խայտառակությունը հասնում է գագաթնակետին...
Ասում է՝ «Սահմանադրական դատարանում կա քաղաքական խնդիր»...
Ժողովուրդ, սա անվերականգնելի չիմացության կամ գիտակցված վնասարարության կիսաեզրափակիչ փուլն է...
Նայեք տեսանյութը, որում առաջին փոխվարչապետի պաշտոնն զբաղեցնող անձն ուղղակի թաղում է իրավագիտությունն ու անկախ դատարանի ինստիտուտը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խոսել էր , որ Սահմանադրական դատարանն այս պահի դրությամբ ունի լեգիտիմության խնդիր։ Ավինյանը վստահեցրել էր, որ պետք է արձանագրել, որ իրականում խնդիր կա ՍԴ-ում և այն պետք է լուծում ստանա։
Նմանատիպ հոդվածներ
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...