Քաղաքապետարանին գումար չեն տվել, որ մետրոն Հանրապետական հիվանդանոց հասցնի․ Ռուսլան Բաղդասարյան
Երևանի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանն ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել մետրոյի նոր կայարանի կառուցման վերաբերյալ և հարց է ուղղել քաղաքապետին։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Սիրելի երևանցիներ, ուզում եմ ձեզ հետ կիսվել մի ինֆորմացիայով և քաղաքապետին հարց ուղղել ՝ արդյոք ճի՞շտ է այն։
Եւ այսպես, ինֆորմացիա կա , որ քաղաքապետարանը դիմել է ՎԶԵԲ-ին (Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ), որպեսզի վերջինս ֆինանսավորի մետրոյի նոր կայարանների կառուցումը։
Հաշվարկները հետևյալն են. եթե մետրոն Թումոյի մոտ են հասցնում, նախագծի արժեքը կազմում է մոտ 90 մլն դոլար, քանի որ այդ հատվածի մեծ մասը դեռ կառուցվել է տասնյակ տարիներ առաջ։ Եվ այդ նախագծից օգտվելու է ընդամենը օրական 3000 մարդ , որը ոչ օպտիմալ է նման ներդրման պարագայում ։
Իսկ եթե մետրոն հասցնում են մինչև Հանրապետական հիվանդանոցի մոտ, ապա ուղևորահոսքը կհասնի 10-15 հազարի , սակայն այդ դեպքում կպահանջվի մոտ 300 մլն դոլար։ Այլ հարց է, որ այդ ներդրման արդյունքում կստեղծվի ընդամենը մոտ 50 աշխատատեղ , որը նույնպես անարդյունավետ ծախս է դառնալու։
Այստեղ ավելի կարևոր է, որ Երևանին ՎԶԵԲ-ը գումարը չի տվել։ Տեսականորեն այդ ծրագրի համար ՎԶԵԲ-ը կարող է վարկ տալ Հայաստանի կառավարությանը, բայց այդ դեպքում էլ կփոխվի պետական պարտք / ՀՆԱ հարաբերակցությունը, մինչդեռ պետությունն ավելի կարևոր տեղ կարող է ներդրում անել և ավելի մեծ օգուտ ստանալ։
Հ.Գ. Սիրելի երևանցիներ, այսքան մանրամասն ու մասնագիտական մեջբերումներով գրելուս իմաստն այն է , որ եթե քաղաքապետարանը հաստատի այս ինֆորմացիան , ապա դուք պետք է տեղյակ լինեք։ Եվ ես վստահ կարող եմ պնդել , որ այս քաղաքապետը խաբել է ձեզ ՝ մետրոյի կայարան չի կառուցվելու»։
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...