Մետրոյի նոր կայարանը կկառուցվի է մասնավոր ներդրումների միջոցով․ Հակոբ Կարապետյան
Ես ստիպված եմ ցավով արձանագրել, որ պարոն Բաղդասարյանը կամ տեղյակ չէ այդ հարցին կամ հանրությանը մոլորեցնելու նպատակ ունի։ Այս մասին Aurora News-ի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառմանը, որով վերջինս հայտնում է, որ քաղաքապետը խաբել է՝ մետրոյի նոր կայարան չի կառուցվելու։
«Մետրոյի նոր կայարանի կամ մետրոպոլիտենի ցանցի զարգացման մասին խոսելիս, վարկային ծրագրերի մասին ոչինչ չենք նշել։ Շատ հստակ և պարբերաբար ասվել է, որ սա նախատեսվում է անել ներդրումային ծրագրի, մասնավոր ներդրումների միջոցով։ Այո, ՎԶԵԲ-ը վարկային ծրագիր ունեցել է, որը վերաբերում էր մետրոպոլիտենի սպասարկմանը։ », - ասաց Կարապետյանը՝ հորդորելով բամբասանքներին ուշադրություն չդարձնել։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ նշելով, որ վստահ կարող է պնդել՝ Երևանի գործող քաղաքապետը խաբել է մայրաքաղաքի բնակիչներին՝ մետրոյի կայարան չի կառուցվելու։
Նմանատիպ հոդվածներ
Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւանում․ վարչապետ
ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել և գրել է.«Հոկտեմբերի երեկոները հրաշալի են Երեւան...
Վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարների աշխատավարձը կրկնապատկվել է
Կառավարման համակարգի արդյունավետությանը նպաստող գործոններից մեկը արժանապատիվ վարձատրությունն է։ Բազմիցս է խոսվել պետական...
Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ․ մանրամասներ
Tert.am-ի տեղեկություններով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով հարո...
Նաիրի Հունանյանը դիմել է վաղաժամկետ ազատ արձակման խնդրանքով
Հոկտեմբերի 27-ի գործով ահաբեկչական խմբավորման ղեկավար Նաիրի Հունանյանը, որը դատապարտված է ցմահ ազատազրկման և իր պատիժը կ...