Ինչո՞ւ են հաճախ Ryanair-ին դատի տվել տարբեր երկրներում
Երեկվանից համացանցում բուռն քննարկվում է «Ryanair» ընկերության Հայաստան մուտքը։
Ryanair-ի հիմնադիրն Իռլանդիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է՝ Թոնի Ռայնը, ում ազգանունի սկզբնատառերով էլ հիմնվել է ավիաընկերությունը: Ռայնը Իռլանդիայի գործարարների շրջանում հայտնի է որպես շատ դաժան և ժլատ անձնավորություն։
Ավիաընկերությունը թռիչքներն իրականացնում է Բոինգ 737 տեսակի ինքնաթիռներով։ Թեև սեփականատերը նշում է, որ միայն այս ինքնաթիռներից օգտվելը առավելապես պայմանավորված է բարձր անվտանգության երաշխիքներով, սակայն նշվում է, որ Ռայնը չի ցանկանում ավել գումարներ ծախսել ինքնաթիռի տեխնիկական վիճակը սպասարկող մասնագետների վրա, քանի որ շատ տեսակի դեպքում պետք է պահի հսկայական քանակությամբ տարբեր մասնագետներ, իսկ այս պարագայում նա կարողանում է ունենալ ինքնաթիռի մեկ տեսակի հմուտ մասնագետներ։
Այստեղ խնայվում է ամեն ինչում: Ավիաընկերությունն այնքան խնայող է, որ ուղևորն ինքը պետք է իր տոմսը տպի և մոտենա հաշվառման սեղանին, եթե տոմսը տպված չեղավ, ապա մեկնելու համար 40-50 եվրո տուգանք պետք է վճարի և նստի ինքնաթիռ: Ryanair-ի ինքնաթիռները ոչ մի խոշոր օդանավակայանում վայրէջք չեն կատարում, քանի որ այն շատ թանկ արժե: Ղեկավարությունը նախընտրում է ավելի փոքր, էժան և մեծ քաղաքներից հեռու օդանավակայանները:
Ուղեբեռի չափը նույնպես շատ փոքր է՝ 15%-ով փոքր, քան մնացած ավիաուղիներինը, իսկ ավել բեռն ավելի թանկ է, քան մնացածների պարագայում է: Ընդամենը մեկ ուղեբեռ, եթե կինը պայուսակով լինի և ունենա մեկ ճամպրուկ, ապա պայուսակը պետք է տեղավորի ճամպրուկում:
Այս ամենի հետ զուգահեռ ընկերությունը հաճախ ակցիաներ է իրականացնում, որպեսզի ավելի ու ավելի շատ հաճախորդներ ձեռք բերի։ Օրինակ նախորդ տարի 1 000 000 ավիատոմսերի մեծ վաճառք է իրականացրել ընկերությունը, որն ընդգրկել է Ուկրաինայից բոլոր ուղղություններով ավիատոմսերը, իսկ մեկ տոմսի արժեքը մեկ ուղղությամբ կազմել է 13 եվրո։ Գումարը ներառել է տոմսի արժեքը եւ ուղեբեռի տեղափոխումը։ Հավելյալ ուղեբեռի, ինքնաթիռում սնվելու և մնացած այլ ծառայությունների համար քաղաքացիները պետք է հավելյալ վճարեին։
Ընկերության սեփականատերն այնքան խնայող է, որ ցանկացել է անգամ ինքնաթիռի զուգարանից օգտվելը վճարովի դարձնել։
Ryanair-ը մի քանի անգամ դատական գործընթացների մեջ է եղել, իսկ 2017թ-ին ընկերությունը պարտվել է դատարանում։ Ավիափոխադրողը փորձել է հասնել նրան, որ իր անձնակազմերը, լինելով Իռլանդիայի սահմաններից դուրս, վեճեր լուծեն իռլանդական դատարաններում, սակայն դատարանը չի բավարարել հայցը։
2017թ-ի ընթացքում Ryanair-ը 3 դատական գործերում հաղթել է Ուկրաինայի միջազգային ավիաուղիներն։ Վերջինս պահանջով դիմել է դատարան, որ չեղյալ համարվի Ryanair-ի հետ կնքված պայմանագիրը, որով ընկերությունը պետք է չվերթներ իրականացներ Կիևից և որպես վնասի փոխհատուցում վճարի ավելի քան 20 մլն գրիվնի՝ պատճառված ֆինանսական վնասի համար։
Նույն դատարանի կողմից մերժվել է նաև Ուկրաինայի միջազգային ավիաուղիների մյուս հայցը, որը վերաբերում էր Ուկրաինայի միջազգային ավիաուղիների, Ryanair-ի եւ Լվովի օդանավակայանի միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին:
Ուկրաինայի միջազգային ավիաուղիները դատարանից պահանջել է անվավեր ճանաչել Լվովի օդանավակայանի եւ եվրոպական լոուքոսթերի միջեւ օդանավակայանի սպասարկման մասին պայմանագիրը, ինչպես նաեւ չեղյալ համարել մինիստրության կողմից այդ համաձայնագրի ստորագրման թույլտվությունը եւ Լվովի օդանավակայանից պահանջել այդ պայմանագրի պատճենը: Ընկերության իրավաբանների կարծիքով ՝ օդանավակայանի սպասարկման պայմանների մասին պայմանագիրը խտրական դրույթներ էր պարունակում, ինչը խախտում Է Ուկրաինայի գործող օրենսդրությունը եւ հիմք է հանդիսանում այն անվավեր ճանաչելու համար: Այս հայցը ևս մերժվել է։
Ուկրաինայի փոխադրողի երրորդ հայցը վերաբերում էր նրան, որ ընկերությունը պահանջում էր անօրինական ճանաչել Ryanair-ի հետ 2017 թվականի մարտի 15-ի համաձայնագրի ստորագրման գերատեսչության գործողությունները, որը նախատեսում է Բորիսպոլում օդանավակայանի սպասարկման պայմաններ: Նաև այս հայցով ըն կերությունը խնդրել է դատարանին պարտավորեցնել Ryanair-ին անհասանելի նպաստների (զեղչերի, արտոնությունների, այլ առավելությունների) տրամադրման, աջակցության գործողությունները։
Վերջին դատական գործընթացը Ryanair-ի դեմ ավարտվել է 2019թ-ի սեպտեմբերի 4-ին։ Նիդեռլանդների դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ryanair-ի նոր կանոնը, որը սահմանափակում էր ուղեւորների հնարավորությունները չվերթների ուշացման դեպքում հայց ներկայացնելու համար։
Այս դրույթով ուղևորները, ովքեր ցանկացել են արդեն իսկ ձեռք բերված տոմսը չեղարկել կամ փոփոխել, զրկվել են փոխհատուցումից։ Փոխհատուցման հնարավորություն են ունեցել շատ քչերը, ովքեր իրավաչափ պատճառներ կներկայացնեին։ Սակայն գրեթե բոլոր դիմումները մերժվել են՝ ոչ իրավաչափ հիմքով։