«Ժողովուրդ»․ «Զոն նայողը» դատական հայց է ներկայացրել «Արմավիր» ՔԿՀ-ի դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Բազմաթիվ խարդախությունների համար դատապարտված, դատարանից փախուստի դիմած, «Արմավիր» ՔԿՀ-ում «զոն նայող» եւ դեռ ավելին՝ ըստ քրեակատարողական հիմնարկում տարածված լուրերի՝ արտոնյալ պայմաններում գտնվող դատապարտյալ Սպարտակ Դանիելյանը դատի է տվել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Արմավիր» ՔԿՀ-ին:
Վերջինս պահանջում է, որ դատարանը ՔԿՀ ղեկավարության 14.03.2017 թ. կայացված միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչի:
Նշենք, որ այս տարի մայիսին Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել՝ նշելով, որ բացահայտել է կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր:
Պարզվում է՝ քրեակատարողական այս հիմնարկի կալանավորը կազմակերպել է հանցավոր խումբ, որի անդամները List.am կայքի միջոցով բջջային հեռախոսների եւ այլ իրերի վաճառքի վերաբերյալ հայտարարություններ տված անձանց հետ կապ հաստատելուց հետո, վերջիններիս վստահությունը չարաշահելով ապրանքի համար նրանց առաջարկել են բարձր գին, հետո պայմանավորվել, հանդիպել են, այնուհետեւ խաբեությամբ հափշտակել են գույքը:
Նշենք, որ դատապարտյալի հայրը՝ Ա.Դանիելյանն էլ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյա է. աշխատել է էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Մանրամասներ ոստիկանին սպանած երիտասարդների ինքնությունից. նրանք մանկատան սաներ են եղել
Tert.am-ի տեղեկություններով ՝ այսօր ոստիկանի սպանության և մեկ այլ ոստիկանի մարմնական վնասվածք հասցնելու մեջ մեղադրվող եր...
Նոր մանրամասներ Արտաշատում թունավորված երեխաների մասին
Արտաշատի թիվ 5 դպրոցից տեղի բժկական կենտրոն տեղափոխված երեխաները գտնվում են թեթև և միջին ծանրության վիճակում։ Այս մասին...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Քիմ Քարդաշյանը, Քորթնի Քարդաշյանը և նրանց երեխաները. Հայաստան կատարած այց
Splashnews պորտալը լուսանկարներ է հրապարակել Քիմ Քարդաշյանի` Հայաստան կատարած վերջին այցից: Հիշեցնենք` Քիմը Հայաստա...