Թուրքիայում քուրդ տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար
Թուրքիայի Չանաքքալե (Գալիպոլի) քաղաքում դաժան ծեծի է ընթարկվել 74-ամյա մի քուրդ տղամադ՝ իր կնոջ հետ քրդերեն խոսելու համար։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը Twitter-ի էջում, հայտնում է ermenihaber-ը։
«Ատելություն խոսքերը, ռասիստական քաղաքականությունը, ինչպես նաև շարունակվող պատերազմը հանգեցնում են հանցագոծությունների՝ ատելության հողի վրա։ Եթե մենք չնվազեցնենք լարվածությունը, մեր դռների մոտ կլինեն ատելության հողի վրա կատարվող ավելի դաժան հանցանքներ»,-գրել է Փայլանը։
Ուշագրավ է, որ հարձակումն իրականացվել է հիվանդանոցում, որտեղ տարեց տղամարդը բուժօգնություն էր ստանում։ Հարձակումն իրականացրած անձը նույնպես եղել է տեղի հիվանդներից մեկը և գործողության ժամանակ բղավել է. «Սա Թուրքիայի Հանրապետությունն է»։
Միջադեպի կապակցությամբ դիմում է ներկայացվել մարդու իրավունքների պաշտպանության կառույցներից մեկին։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...
Ուսանողները փուչիկից խեղդվում են. արտակարգ իրավիճակ Երևանի բժշկական քոլեջում
Armtimes.com-ի տեղեկություններով՝ Երեւանի հենակետային բժշկական քոլեջում արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ըստ լուրերի՝ այնտե...
ՀՐԱՏԱՊ․ Կրակոցներ Երևանում․ սպանվել է 1 ոստիկան, 1-ն էլ դաժան ծեծի է ենթարկվել
Երեւանում, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել. ժամը 04:00-ի սահմաններում Երեւանի 1-...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա
Քիչ առաջ Aurora News-ը ահազանգ է ստացել, որ խոշոր և ոբերգական վթար է տեղի է ունեցել Հյուսիս-հարավ մայրուղու վրա, Ե...