«Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանի դեմ կուսակիցը բողոք է ներկայացրել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
Կհեռացնե՞ն Երևանի ավագանուց «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Գալստյանին: Օրաթերթի տեղեկություններով` նրա դեմ բողոքով ՔՊ վերահսկիչ հանձնաժողով է ներկայացել կուսակից ընկերը, ում ավագանու նիստերից մեկի ժամանակ Տիգրան Գալստյանը հրապարակային վիրավորել է: Գալստյանի առջև խնդիր է դրված նույնկերպ՝ հրապարակային ներողություն խնդրել կամ հեռանալ ավագանու կազմից: Գալստյանը, սակայն, ներողություն դեռևս չի խնդրել, մեզ հետ զրույցում էլ չհաստատեց, որ մանդատից հրաժարվելու խնդրի առջև է կանգնած: Ի դեպ, մեր տեղեկություննեով` սա կուսակցական վերահսկող այս հանձնաժողովի միակ բողոք-դիմումը չէ, թիմակիցները հաճախ են բողոքում մեկը մյուսից:
Հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը օրաթերթին տեղեկացրել է, որ նույնիսկ մշակած դիմումի ձև կա, որը կարող է լրացնել ցանկացած մեկը կուսակցից բողոքելիս: Այժմ ամպեր են կուտակվել շարքային կուսակցականներից մեկի գլխին. Ղազարյանն անունը չի ասում, բայց հնարավոր է` նրան կուսակցությունից հեռացնեն: Իսկ մեր տեղեկություններով` այս շարքայինի խնդիրն ուղիղ առնչություն ունի Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի հետ։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Փաշինյանն ու Ալիևն ավելի քան երկու ժամ զրուցել են
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Աշխաբադում տեղի ունեցած միջադեպից հետո ավելի քան երկու ժամ...
ՊՆ լեյտենանտը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Դավիթ Տոնոյանի և Արտակ Դավթյանի
Պաշտպանության նախարարության լեյտենանտ, դեղագետ Վահե Մելիքսեթյանը Վարչական դատարան հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ պաշ...
«Սպաների համար նոր բնակարաններ Գորիսում». Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է զետեղել՝ կից գրելով․ «Սպաների համար նոր բնակ...
Մենք չունենք թշնամի գործարարներ, ՀՀ-ում չկա բաժանում ընդդիմադիր և իշխանամետ գործարարների. վարչապետ
Այս տարի մենք, ըստ ամենայնի, կունենաnք պլյուս մինուս յոթ տոկոսանոց տնտեսական աճ, ինչը շատ կարևոր և բարձր ցուցանիշ է ԵԱՏՄ...