«Բումերանգ» վարչապետի հետ. սելֆի անելու նոր սա՞րք է». «ուրիշին նվիրեք՝ մեր անունից». Փաշինյանը Սասունիկում՝ էքսպո ցուցահանդեսում
«Ծանոթանում եմ էքսպո ցուցահանդեսում ներկայացված Արագածոտնի մարզի տեղական արտադրանքին»,- ֆեյսբույքան ուղիղ եթերում ներկայացնելով իր շրջայցը՝ գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ այսօր Սասունիկ համայնքում անցկացվում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» բիզնես-համաժողովը:
Նիկոլ Փաշինյանին Սասունիկում ընթացող էսպոյի ժամանակ տաղավարներից մեկում առաջարկեցին լուսանկարվել: Վարչապետը չմերժեց: Տաղավարում ցուցադրված տեսախցիկի մոտ վարչապետին ասացին.
«Հենց կասեմ՝ կշարժվեք»:
Լուսանկարվելուց հետո վարչապետը հարցրեց.
«Եվ ի՞նչ»:
Նրան տեղեկացրին՝ արդեն իսկ կարող է կայքից ներբեռնել իրենց այդ շարժական լուսանկարը:
«Փաստորեն, սելֆի անելու նոր սարք է»,- կատակեց վարչապետը:
*
ՀՀ վարչապետին այսօր էսպոյի ժամանակ տաղավարներից մեկում նվեր ցանկացան տալ:
«Խնդրում եմ՝ էս պահից եկեք դադարեցնենք էդ նվեր տալը»,- ասաց վարչապետը՝ հորդորելով այդ նվերն իր անունից ուրիշին տալ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուրջ բան չի եղել». Ինչո՞ւ էր վարչապետը դուրս եկել համաժողովի ժամանակ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սասունիկ համայնքում մասնակցում է «Իմ քայլը՝ հանուն Արագածոտնի մարզի» ներդրումային համա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Էն ժամանակ ոչ մեկ 30 մլն չի տվել»․ Մարգարիտա Խաչատրյանը՝ վարչապետին
Հանդիպում եմ զոհված զինծառայողների մայրերի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ &nb...