Խոշոր ավտովթար կին վարորդի մասնակցությամբ. մեքենան վերամբարձ կռունկի միջոցով հեռացվեց դեպքի վայրից (լուսանկարներ)
Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Զովունի գյուղի բնակիչ՝ 29-ամյա Ելենա Վ-ն իր վարած Toyota մակնիշի 77 MԼ 001 համարանիշի ավտոմեքենայով Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել երկաթե արգելապատնեշներին, այնուհետև գազատար խողովակների երկաթե հենասյուներին և բախվել Զովունի գյուղի 12-րդ փողոցի 45/1 հասցեի քարե պարսպին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը վթարի հետևանքով վարորդ Ելենա Վ-ն, նրա ուղևորուհի՝ Երևանի բնակիչ, 25-ամյա Լիլի Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Ավտոմեքենան վերամբարձ կռունկի միջոցով քաղաքացիների և ոստիկանների օգնությամբ տեղափոխվեց անվտանգ վայր։ Վթարի վայրում հավաքված Զովունի գյուղի բնակիչներն ասում էին. «Այս հատվածում վթարներին թիվ ու հաշիվ չկա։ Բազմաթիվ ավտովթարներ ու վրաերթեր են տեղի ունեցել, այդ թվում՝ ողբերգական:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Երևանում կրակոցներ են հնչել. նախնական տվյալներով կա մեկ սպանված
Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչու...
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր վթար Երևանում․ BMW-ն կողաշրջվել է
Խոշոր վթար է տեղի ունեցել Երևանի Աճառյան փողոցում։ Այս մասին տեղեկացնում է Aurora News դիմած քաղաքացին։ Իրար...
Քիչ առաջ Արտաշատի թիվ 5 դպրոցից 25 երեխա թունավորմամբ տեղափոխվել է հիվանդանոց
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արտաշատ քաղաքի թիվ 5 դպր...