«Ժողովուրդ». ինչու է ուռուցքաբանության կենտրոնի տնօրենը կոտրել բժշկի քիթը. գումարը չե՞ն կարողացել կիսել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնի տնօրենի ժՊ Նարեկ Մանուկյանն իր աշխատասենյակում երեկ նույն կենտրոնի բժիշկ Վահագն Համբարձումյանի հետ ծեծկռտուքի ընթացքում կոտրել է բժշկի քիթը:
Պատճառն ըստ նախնական վարկածի այն է, որ բժշկի հորը տնօրենի պաշտոնակատարն աշխատանքից ազատել է, բժիշկը պարզաբանման համար մտել է տնօրենի մոտ եւ զրույցը վեճ է դարձել, հետո էլ` «բռնցքամարտիկ» տնօրենը կոտրել է բժշկի քիթը։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ նրան վիրահատել են։
Հետաքրքիր էր, որ քիթ կոտրելու տնօրենի քայլը երեկ ըստ էության, արդարացրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ասելով. «Բուժաշխատողների կողմից ապօրինի գումարների «շորթումը» անընդունելի է եւ միշտ արժանանալու է նման խիստ արձագանքի… Նա ապօրինի 400.000 դրամ գումար էր վերցրել պացիենտի հարազատներից, իսկ դիմումից հետո հետ վերադարձրել այն»։
Սակայն երեկ հիվանդանոցում այլ լուրեր էին պտտվում առ այն, որ նախարարի հովանավորյալ տնօրենը ազատված աշխատակցի հետ չի կարողացել կիսել գումարը, դրա համար է ազատել աշխատանքից։ Այլ վարկածի համաձայն, կոտրվածք ունեցողի հայրը նախկին տնօրենին մի քանի անգամ բարձրաձայն պաշտպանել է, դրա համար նոր ԺՊ-ն քեն է պահել։
Թե որ վարկածն է իրական, քննությունը ցույց կտա, բայց փաստ է, որ նախարար Թորոսյանի կողմից նշանակված վստահելի որոշ տնօրեններ իրենց աշխատակիցներից ապօրինի գումարներ են պահանջում։ Պարզապես բոլոր դեպքերը չէ, որ ավարտվում են քիթկոտրուկով։ Բայց այդ մասին, առաջիկայում»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...
Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն էլի ենք անելու. «Հայելի» մամուլի ակումբը պաշարողներ
Երեկ 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով...