ԱՄՆ-ն կսահմանափակի բժշկական ապահովագրություն չունեցող ներգաղթյալների մուտքը երկիր
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը սահմանափակում է բժշկական ապահովագրություն չունեցող և դրա համար գումար չունեցող ներգաղթյալների մուտքը ԱՄՆ: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Սպիտակ տան կայքում:
Այսպիսով, երկիր մուտք գործելիս ներգաղթյալը պետք է ունենա բժշկական ապահովագրություն, որը կգործի 30 օր կամ գումար, որպեսզի կարողանա վճարել բժշկական ծախսերը, հակառակ դեպքում ներգաղթյալի մուտքը ԱՄՆ կկասեցվի:
Նշվում է, որ այս օրենքը չի ազդում այն օտարերկրացիների վրա, որոնք արդեն ունեն գործող միգրացիոն վիզա, որը ուժի մեջ է եղել մինչ այս հրամանագրի արձակումը: Արգելքը չի տարածվում նաև այն մարդկանց վրա, ովքեր ունեն նաև այլ վիզաներ: Մասնավորապես, նոր կանոնները չեն ազդի ԱՄՆ մշտական բնակիչների, ապաստան հայցողների, փախստականի կարգավիճակ ունեցողների վրա:
Հրամանագիրը ուժի մեջ կմտնի 2019թ. նոյեմբերի 3-ին:
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մ...