BBC-ն անդրադարձել է Քարդաշյանի հայաստանյան այցին
Ինչպես արդեն հայտնել ենք, տեղեկատվական տեխնոլոգիաների WCIT 2019 համաշխարհային ֆորումին մասնակցելու նպատակով Հայաստան է մեկնել ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ Քարդաշյան-Ուեսթը:
Քարդաշյանի հայաստանյան այցին անդրադարձել է նաեւ BBC-ն՝ ներկայացնելով այցի համապարփակ պատկերը:
Նշվում է, որ հայկական արմատներով ամերիկուհին որոշել է Հայաստանում կանացի ներքնազգեստի արտադրություն թողարկել, ինչպես նաեւ մտադիր է ստեղծել օծանելիք՝ հայկական լեռնաշխարհի ծաղիկների բույրերով:
Քարդաշյան քույրերի համար այցն իրենց հոր պատմական հայրենիք արդեն երկրորդն է:
BBC-ն նաեւ գրում է, որ համաժողովի ընթացքում իր ունեցած ելույթում Քիմն անդրադարձել է նաեւ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Նշել է, որ այդ հարցով անձամբ Թրամփի հետ չի խոսել, սակայն նրա խորհրդականների հետ զրույցներ է ունեցել բազմիցս:
Պարբերականն անդրադարձել է նաեւ Հայաստանի հոգեւոր կենտրոն համարվող Մայր Աթոռում Քիմի 3 երեխաների մկրտության արարողությանը:
Կնունքից հետո ռեփեր Քանյե Ուեսթի հետ ամուսնությունից ծնված 2 որդիները՝ Սեյնթն ու Փսալմը, ստացել են հայկական ավազանի Վարդան եւ Գրիգոր անունները, իսկ կրտսեր դուստրը՝ Չիկագոն՝ Աշխեն անունը:
Անդրադառնալով WCIT-ի ժամանակ Քարդաշյանի ունեցած ելույթին՝ նշվում է, որ Քիմը խոսել է սոցիալական կայքեր վարելու իր կարողության մասին:
Նմանատիպ հոդվածներ
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» արգելոցների մուտքն արդեն վճարովի է
«Ամբերդ ամրոց» և «Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցները հոկտեմբերի 10-ից տոմսային տնտեսության կանցնեն։&nbs...
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Գյումրու թիվ 15 դպրոցում ռումբ է տեղադրված
Այսօր ժամը 10:40-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը անհայտ անձից ահազանգ է ստացել, որ Գյումու Քութաիսյան փողո...
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
Հոկտեմբերի 13-ին մի շարք փողոցներ փակ կլինեն՝ «Երևանյան մարաթոն»-ի անցկացմամբ պայմանավորված
Մրցույթին կարող են մասնակցել նաև հաշմանդամություն ունեցող անձինք՝ 1 կմ վազքուղով: Վազքի բոլոր մասնակիցները կստանան մեդալ...