Ուռուցքաբանության կենտրոնի ծեծկռտուքից տուժած բժիշկին վիրահատում են

Ինչպես արդեն հայտնել էինք արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնում:

 

Լրատվամիջոցները հաղորդվում են, որ այս պահին հիվանդանոցի տնօրինությունը հրաժարվում է մեկնաբանություն տալ, հիվանդանոցից խոստացել են ավելի ուշ մեկնաբանել կատարվածը:

 

Ըստ լրատվամիջոցների այս պահին վիրահատում են Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանի կողմից ծեծի ենթարկված Վահագն Համբարձումյանի քիթը:

 

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապերի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ժամը 13:50-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում տնօրենի պաշտոնակատարը ծեծի է ենթարկել իր որդուն:

 

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տնօրենի պաշտոնակատարը վիճաբանել է նշված հաստատության բժիշկներից մեկի հետ, որի ընթացքում ձեռքերով հարվածներ է հասցրել նրան և պատճառել մարմնական վնասվածք:

 

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր:

 

Այս պահին միջադեպի մասին այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն:


 

Քաղաքականություն