Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուսապարկից հափշտակել էր բջջային հեռախոսը. գողություն է բացահայտվել

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, 68-ամյա մի կին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը Հյուսիսային պողոտայից մինչեւ Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում ի�…

Հոկտեմբերի 3-ին, ժամը 21.30-ին, 68-ամյա մի կին ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը Հյուսիսային պողոտայից մինչեւ Հանրապետության հրապարակն ընկած ճանապարհահատվածում իր ուսապարկից գողացել են բջջային հեռախոս:

 

Ոստիկանությունից հայտնում են, որ հաղորդումից երկու ժամ անց ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Հանրապետության հրապարակից բերման են ենթարկել մայրաքաղաքի Դրոյի փողոցի բնակիչ 43-ամյա մի տղամարդու, որը տվել է խոստովանական բացատրություն:

 

Գողոնը վերցվել է: Նախապատրաստվում են նյութեր:

 

 


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250