Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպանին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմին։
Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը դեսպանին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքի ուղղությունները, աշխատանքի առաջնահերթությունները, ինչպես նաև անհատական գործերով և համակարգային խնդիրներով կատարվող աշխատանքը։
Մարդու իրավունքների պաշտպանը անդրադարձել է նաև կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ կատարվող քայլերին, իրազեկման աշխատանքներին։
Խոսելով միջազգային համագործակցությունից՝ Արման Թաթոյանը նշել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում երրորդ կողմ է հանդես գալիս ընդդեմ Հայաստանի քննվող գործով, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե է ներկայացնում հատուկ դիրքորոշումներ, որոնք ուղղված են Հայաստանի կողմից ՄԻԵԴ վճիռների կատարման անկախ գնահատականներինն:
Վրաստանում և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ուլրիկ Թիդեստրոմը կարևորել է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքը:
Նմանատիպ հոդվածներ
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
ՈՒՂԻՂ․ Քիմ Քարդաշյանը ժամանում է Հայաստան
Ռեալիթի շոուների հայազգի աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամի իր էջում հայտնել է, որ Հայաստան է գալիս։ Հայուհին, ամ...
«Ժամանակ». ԱԱԾ տնօրենի պաշտոնակատարը ամենօրյա ռեժիմով Վանեցյանին զեկուցում է ամբողջ անցուդարձը
«Ժամանակ» թերթը գրում է. Առաջիկայում բացառված չէ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանի փո...