Ինչո՞վ են պայմանավորված Վերին Լարսի կուտակումները
Հայաստանի հյուսիսային մաքսակետերում կուտակումները պայմանավորված են Ռուսաստանի Դաշնության և Վրաստանի Հանրապետության սահմանին գտնվող Վերին Լարսի անցակետից մեր երկիր ուղևորվող ավտոմեքենաների ակտիվ հոսքով։
Մեքենաներն օրեր շարունակ կուտակված են եղել Վերին Լարսում և ներկայումս մեծ խմբաքանակով մոտենում են Հայաստանի մաքսային անցակետերին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՊԵԿ-ը վստահեցնում է, որ մաքսակետերում գործի է դրվել ողջ ներուժը՝ մաքսային ձևակերպումները հնարավորինս օպերատիվ իրականացնելու և լրացուցիչ խոչընդոտները բացառելու համար:
Միաժամանակ, Վրաստանի գործընկերները ՊԵԿ-ին հայտնել են, որ վերջին ժամերին վրացական կողմում առաջացել են տեխնիկական բնույթի խնդիրներ, որի արդյունքում մեքենաների թողունակությունը մի քանի ժամ նվազել է, սակայն այս պահի դրությամբ խնդիրները կարգավորվել են, և ավտոմեքենաների շարժն արդեն վերսկսել է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Հրաժարական չեմ տալու. Արթուր Վանեցյան
Քաղաքական հանդիպումներ ես ընդհանրապես չեմ ունենում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում «Զվարթնոց» օդանավակայանում ասել է...
Հեյդար Ալիևը կողմ է եղել բանակցությունների եռակողմ ձևաչափին․ Հայ Դատի հանձնախումբը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել
ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը հրապարակել է Սպիտակ տան կոնֆիդենցիալ փաստաթուղթ, որտեղ մանրամասներ են ներկայացվում 1997 թ․ օգո...
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով նախագիծը կուղարկվի ՍԴ
Խորհրդարանում ամփոփվեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցի գաղտնի քվեարկո...