Դեկտեմբերի 7-ը մշտապես հիշվել է որպես սգի օր. Ցոլակյան
ԱԻՆ նախարար Ֆելիքս Ցոլակյանը այսօրվա ասուլիսի ժամանակ պատասխանելով Aurora news_ի հարցին` խախատեսված է արդյոք Դեկտեմբերի 7-ը նշել նաև որպես «Աղետներին դիմակայունության օր», այս պահին, որքանով ենք պատրաստ հնարավոր բնական եւ տեխնածին աղետների դիմակայելու և ինչ քայեր կան անելու, նախարարը նշեց, որ դեկտեմբերի 7-ը մշտապես հիշվել է որպես սգի օր:
«Երկրաշարժի ժամանակ մենք չենք ունեցել համապատասխան կառույց, որը կկարողանար գործել, ինչի բացակայությունն էլ նպաստեց զոհերի թվի աճին»- ասել է Ցոլակյանը:
Նա նշեց, որ մենք կարող եք դիմակայել մոտ 60 տոկոսով ցանկացած աղետի, բայց 30 տոկոսով խնդիր կա: Նրա խոսքով ԱԻՆ –ը չունի համապատասխան գործիքներ բնական աղետների ժամանակ առավել արդյունավետ գործելու համար: Բնական աղետները կանխելու համար անհրաժեշտ տեխնիկակակն սպառազինության գոնե միջին մակարդակ մենք այս պահին չունենք, սակայն աշխատանքներ են իրականացվում բացը լրացնելու համար:
Ըստ նախարարի այժմ ստացել են Ճապոնական տեխնիկա, որը մոտ ապագայում կկիրառվի, իսկ բացի արդեն առկա տեխնիկայից սպասվում է նաև նոր տեխնիկա`նոր հագեցվածությամբ: Տեխնիկաները հատկապես նախատեսված են մարզային փրկարարական աշխատանքների համար, քանի որ այնտեղ բացը շատ մեծ է:
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...