Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. ձերբակալվել է գյուղապետի եղբայրը, ով կասկածվում է անչափահաս աղջիկների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հոկտեմբերի 4-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 46-ամյա Գագիկ Մկրտչյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս հայտնաբերվել է ոստիկանության Արմավիրի մարզային վարչության, ոստիկանության Բաղրամյանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների, հետո արդեն ոստիկանության Բաղղրամյանի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի կողմից ձեռնարկված հսկայածավալ օպերատիվ- հետախուզական աշխատանքների արդյունքում և կասկածվում է այս տարվա սեպտեմբերի 25-ին Արմավիրի մարզում անառակաբարո գործողություններ կատարելու մեջ:
Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ Արմավիրի մարզի գյուղերից մեկում այդ գյուղի դպրոցի 11-րդ դասարանի աշակերտուհիների նկատմամբ կատարել է անառակաբարո գործողություն, իր սպիտակ գույնի ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան կանգնեցրել է 16-ամյա աղջիկների առջև, իջեցրել է տաբատը և երեխաներին ցույց տվել սեռական օրգանը: Ու երբ երեխաները դիմել են փախուստի, ճիվաղը նրանց հետևից բղավելով ասել է՝ շրջվեք և նորից տեսեք, որպեսզի տանը ոչինչ չասեք:
Արմավիրի մարզի և ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները տաք հետքերով պարզեցին ստահակի ով լինելը և նա Նալբանդյան գյուղից իր անձնական օգտագործման ГАЗ 3110 մակնիշի 36 DՏ 941 համարանիշի ավտոմեքենայով բերման ենթարկվեց ոստիկանության Բաղրամյանի բաժին: Այսօր նա տեղափոխվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Գ. Մկրտչյանը նախկինում եղել է դատապարտված, իսկ նրա եղբայրն էլ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի գյուղապետն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Երևանում` Սարալանջի ճանապարհին մոտոցիկլավարը բախվել է արագաչափ սարքի սյանը
Այսօր խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում։ Suzuki մակնիշի մոտոցիկլի վարորդը Սարալանջի նորակառույց ճանապարհին բախվել է արա...
Մենք ենք արել ու լավ ենք արել, եթե չսթափվեն էլի ենք անելու. «Հայելի» մամուլի ակումբը պաշարողներ
Երեկ 4 անձինք պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել՝ պահանջելով...