Արարատ Միրզոյանի կինը վարկով նոր մեքենա է ձեռք բերել
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, վարկով նոր մեքենա է ձեռք բերել։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով իշխանության հասցեին հնչած այն քննադատություններին, թե 8 ամսվա պատգամավորներն արդեն ունեն հողատարածքներ, ձեռք են բերել թանկարժեք գույքեր։
Միրզոյանն էլ բերեց իր օրինակը. «Կինս ձեռք է բերել նոր մեքենա՝ վարկով։ Հեղափոխությունից հետո ես ունեի 1 սենյականոց բնակարան, որը վաճառել ենք, եւ այդ գումարով, որպես կանխավճար, ձեռք ենք բերել ավելի մեծ բնակարան՝ էլի հիփոթեքային վարկով։ Մյուսների մասին չգիտեմ, առավել եւս ինչ-որ ապօրինի միջոցներով, եթե կա՝ հրապարակեք, թե ո՞ր ուժի ներկայացուցչին է վերաբերում։ Դա չի կաշկանդի մեզ, եւ համապատասխան իրավապահ մարմիններին, որ գործընթացն իրականացնեն այնպես, ինչպես կսահմանի օրենքով»։
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...