Անտառների միջով կարողացանք փախչել. ֆուտբոլային խաղի ժամանակ Արցախի դրոշը բարձրացրած երիտասարդ
Բարև ձեզ։ ԼԻլիթ, Բելգիայում Արցախի դրոշը ադրբեջանական «Քարաբաղի» ֆուտբոլային ակումբի հանդիպման ժամանակ օդ բարձրացրած տղաներից Վարդան Վարդանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշել է, որ դժվարություններ ունեցել են ակցիան իրականացնելիս. «Մենք ավելի շատ դժվարությունների էինք սպասում: Գնացինք, տեղում բախտներս բերեց, մի դատարկ տուն կար՝ ստադիոնի հետևը, մտանք տուն, բարձրացանք դրա տանիքը ու այնտեղից դրոշը մտցրեցինք դաշտ»:
Վարդանյանը նշել է, որ դժվարություններ ավելի շատ եղել են ակցիան իրականացնելուց հետո. «Երբ դրոշը հետ բերեցինք-դրեցինք մեքենան, ոստիկանությունն արդեն ամբողջովին շրջափակել էր ստադիոնը, բայց բախտներս բերեց մեզ չբռնեցին, անտառների միջով կարողացանք փախչել»:
Ակցիայի մասնակցի խոսքով՝ ակցիայի նպատակը ցույց տալն էր, որ Ղարաբաղը Հայաստանինն է, ոչ թե՝ Ադրբեջանինը։
Հիշեցնենք , որ Եվրոպա լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում «Դյու-դե-լանժը» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Քարաբաղին»:
Հայաստանի FAF-ի ակտիվիստները խաղի ընթացքում անօդաչու թռչող սարքի օգնությամբ մարզադաշտում բարձրացրել են Արցախի դրոշը, ինչից հետո խաղը դադարեցվել էր:
Նմանատիպ հոդվածներ
Քիմ Քարդաշյանը Երևանում
Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն արդեն Հայաստանում է: Նրան արդեն տեսել են դստեր հետ Երևանում ՝ մեքենա նստելիս։ &nbs...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...