«Ժողովուրդ». ԲՀԿ-ի և «Իմ քայլի» մենամարտը սկսվել է
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
ԲՀԿ-ն, ի վերջո, խախտեց տևական լռությունն ու երկարատև ներքին քննարկումից հետո երեկ հայտարարեց` չեն մասնակցի ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցմանը վերաբերող հարցի քվեարկությանը ԱԺ-ում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ վերջին շրջանում Փաշինյան- Ծառուկյան բազմաթիվ հանդիպումներ են եղել: Ու ինչպես երևում է, այս հարցում ընդհանուր հայտարարի հնարավոր չի եղել գալ, ու երեկվանից սկսվեց ԲՀԿ- «Իմ քայլը» բուն մենամարտը: Ծառուկյանը հայտարարեց, թե այդ նախագծի հիմքերը թույլ են: ԲՀԿ-ականներն ըստ էության համարում են, որ այս օրինագիծը իրավական առումով կաղում է, մերկ է: «Իմ քայլից» էլ հակադարձում են, թե իրական ընդդիմությունը պետք է կանգներ Հրայր Թովմասյանին գահընկեց անելու նախագծի կողմը:
Թերթի հետ զրույցում «Իմ քայլից» ասել են, թե վստահ են, որ ԲՀԿ-ից կլինեն պատգամավորներ, որոնք կմասնակցեն և կողմ կքվեարկեն: Մեր տեղեկություններով` իշխող թիմում շատ վատ են ընդունել ԲՀԿ-ի այս կեցվածքը և որոշել են անխնա քննադատել ընդդիմադիր այս թևին: Իշխանական խմբակցության անդամ Սիփան Փաշինյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, թե անընդունելի է, որ գլոբալ առումով պետության համար այսպիսի կարեւորության հարցի քվերակությանը որևէ քաղաքական ուժ չմասնակցի կամ ձեռնպահ լինի: Երկրորդ քաղաքական ուժի այս կեցվածքը պատգամավոր Փաշինյանը չի ընդունում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։