Պատահարներ
Շտապօգնության աշխատակիցները հրդեհից փրկել են քաղաքացուն
WRed
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել ըստ որի ներկայացնում է շտապօգնության օպերատիվ աշխատանքը:
Գրառումը ներկայացնում ենք ստորև.
Հոկտեմբերի 2-ին, Վանաձորում, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
Մինչ հրշեջների դեպքի վայր ժամանելը` տեղում են եղել Վանաձորի բժշկական կենտրոնի շտապօգնության բրիգադը՝ վարորդ Կարեն Գրիգորյանը և շտապօգնության բժիշկ Տիգրան Աղաբեկյանը:
Վերջիններս վտանգելով իրենց կյանքը` պատշգամբից մտել են այրվող բնակարան և այրվածքներ ստացած ու ծխահարված տանտիրոջը տեղափոխել բժշկական կենտրոն։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել տղաներին` իրենց անձնուրաց աշխատանքի համար։ Նրանք առաջիկայում կպարգևատրվեն առողջապահության նախարարության շնորհակալագրերով։
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
WRed
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
WRed
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան
WRed
Պայմանագրային զինծառայող է զոհվել
WRed