ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի մասով ՍԴ դիմումը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա ՍԴ-ի ներկայացրած դիմումը վարույթ է ընդունել:
Այս մասին տեղեկացնում է Սահմանադրական դատարանի աշխատակազմը.
«Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա Սահմանադրական դատարանի կողմից քննության ընդունված գործերով խորհրդատվական կարծիք ստանալու համար Սահմանադրական դատարանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումը 2019 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է վարույթ»։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանը աշխատակարգային որոշում էր կայացրել՝ կասեցնել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի եւ Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործերի վարույթները եւ խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Վենետիկի հանձնաժողով:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ԱԺ-ում քննարկվում է Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցը
Ազգային ժողովը քիչ առաջ սկսեց Հրայր Թովմասյանի՝ որպես Սահմանադրական դատարանի դատավորի (անդամի) լիազորությունները դադարեց...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...