Mercedes ML-ը մի քանի պտույտ շրջվել է ու հայտնվել դաշտում. 39-ամյա վարորդը մահացել է
Արմավիրի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել. ժամը 11:30-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի բնակիչ, 39-ամյա Միհրան Վ.-ն իր վարած Mercedes ML430 մակնիշի 10 RՍ 777 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի՝ «Լեն տռաս»-ում դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել հողաթմբերին ու քարերին, մի քանի պտույտ գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետանքով վարորդը, ում վիրավոր հայտնաբերել են քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարները, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Էջմիածնի հիվանդանոցի բժիշկների կողմից Էջմիածնի հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Նախնական տեղեկություններով, դեպքի վայրում ճանապարհի թույլատրելի հատվածում շրջադարձ կատարելուց անվտանգության կանոնները պահպանել է ЗИЛ-ի վարորդը, ով ականատես է եղել, թե ինչպես է Mercedes-ը մեծ արագությամբ անցել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ վթարի ենթարկվել: Վարորդը, ով կարող էր դեպքի վայրից հեռանար, այդ քայլին չի դիմել, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Վաղարշապատի բաժին եւ կատարվածի մասին տեղեկացրել նրանց:
Քննիչի հանձնարարականով Mercedes-ն ու ЗИЛ-ը տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Այս մ...
Պայմանագրային զինծառայող է զոհվել
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին ֆեյսբուքի ի...