Կառավարությունը նորից գումար հատկացրեց Գյումրու ավտոմաքսատան կառուցման համար
Կառավարությունն այսօրվա նիստին կրկին գումար հատկացրեց Գյումրու ավտոմաքստան կառուցմանը։ Գործադիրի որոշմամբ՝ Պետական եկամուտների կոմիտեին հատկացվեց 451 միլիոն դրամ՝ շինարարական աշխատանքներն իրականացնելու համար։
Նշենք, որ շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն, որը ընտրվել է մեկ անձից գնման սկզբունքով։
Գյումրիում ավտոմաքսատունկկառուցի Գյումրու ավագանու անդամի հոր ընկերությունը :
ՊԵԿ-ի հաղորդմամբ՝ հոկտեմբերի 2-ի դրությամբ, Կառավարության որոշումներով, ավտոմաքստան կառուցման համար արդեն իսկ հատկացվել է 2 միլիարդ 117 միլիոն դրամ։
Նշենք, որ ապրիլին՝ Արարատյան մաքսատան-վարչության ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների Նորագավիթի բաժանմունք այցից հետո, վարչապետը հանձնարարել էր իրականացնել ուսումնասիրություններ ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը Գյումրի քաղաք տեղափոխելու համար:
Նախնական հաշվարկներով Գյումրու ավտոմաքսատան կառուցման, ենթակառուցվածքների ստեղծման համար անհրաժեշտ է շուրջ 2.5-2.7 մլրդ դրամ:
Նմանատիպ հոդվածներ
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...