Բացահայտվել է դիտավորյալ ավտովթարներ կազմակերպելու և խաբեությամբ գումար հափշտակելու դեպք
Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է առանձնապես խոշոր չափի ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու և խարդախությամբ գումարներ հափշտակելու դեպքեր:
Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ քաղաքացին 2018թ հոկտեմբերից մինչև 2019թ սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում, նախապես որպես զոհ թիրախավորելով իգական սեռի և «ոսկե» համարանիշներով թանկարժեք մեքենաներ ունեցող վարորդներին, իր կողմից վարվող, վթարված «Դեյվու Նեքսիա» և «Վազ 21-154» մակնիշների ավտոմեքենաներով, պարբերաբար դիտավորյալ բախվել է տարբեր ավտոմեքենաների՝ ստեղծելով վթարային այնպիսի իրավիճակներ, որոնցում հնարավորություն է ունեցել մեղքը բարդել տուժող կողմի վրա, որից խաբեությամբ պահանջել և ստացել է մոտ 600 000 ՀՀ դրամի գումար, պատճառելով առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր առմամբ 4 697 000 ՀՀ դրամի վնաս: Որոշ դեպքերում էլ ապահովագրական ընկերություններից որպես վթարի փոխհատուցում նույնպես խաբեությամբ գումար է ստացել՝ մոտ 350 000 ՀՀ դրամ:
Բերման ենթարկվելուց հետո հիշյալ անձը խոստովանել է կատարած առերևույթ հանցագործությունները։ Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:
Կատարվում է նախաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
Կա՛մ «մեզ նարկոտիկով կապահովես, կա՛մ հարազատիդ կբռնաբարենք». նոր մանրամասներ Վանաձորում տեղի ունեցածից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Վանաձորում տեղի ունեցած կրակոցների գործով որպես կասկածյալ, ձերբակալվել է Վանաձոր քաղա...
Վանաձորում կրակոցներ են հնչել. կա 3 զոհ և 5 վիրավոր (լուսանկարներ) shamshyan.com
Գիշերը արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 00:30-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորվել է տրակտորի վարորդը. Արծրուն Հովհաննիսյան
Ադրբեջանական կողմի կրակոցից նախօրեին Նոյեմբերյանում վիրավորվել է ինժեներական աշխատանքներ կատարող տրակտորի վարորդը։ Այս մ...
Պայմանագրային զինծառայող է զոհվել
Այսօր հակառակորդի կրակից Տավուշում զոհվել է պայմանագրային զինծառայող Մուշեղ Ժիրայրի Աբովյանը։ Այս մասին ֆեյսբուքի ի...