Զարուհի Փոստանջյանի բաց նամակը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանի հարցերը՝ ուղղված «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին.
Հարգելի պարոն Ծառուկյան,
Ձեզ պատկանող «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում արդեն մի քանի օր է չի հեռարձակվում լրագրող Անժելա Թովմասյանի «Հայելու առաջ» հեղինակային հաղորդաշարը։
Հանրային լայն շրջանակներում առաջացել է հարցապնդում, մասնավորապես՝ ինչո՞վ է պայմանավորված հաղորդման եթեր չհեռարձակվելը:
Ելնելով հանրային հետաքրքրությամբ պայմանավորված հարցի կարևորությունից՝ խնդրում եմ հայտնել.
Դուք, տիրապետելով ձեռնարկատիրական հմտություններին, ունենալով պարզ հաշվարկ, որ «Հայելու առաջ» հաղորդաշարը զգալի ազդեցություն ունի «Կենտրոն» հեռուստաընկերության վարկանիշի բարձացման տեսանկյունից՝ ճշտգրիտ նախատեսել եք, որ ինչ-ինչ քաղաքական նկատառումներից ելնելով, սույն հաղորդաշարը սեփական նախաձեռնությամբ փակելու դեպքում՝ ինչպիսի՞ն կլինեն դրա երկարաժամկետ հետևանքները ընկերության և հանրության վրա:
Եթե Ձեզ խնդրել և հորդորել են «Հայելու առաջ» հաղորդաշարը փակել, արդյո՞ք այս կապակցությամբ կրկին վերապրեցիք ավտորիտարիզմի ճնշումը:
Շուրջ երկու տասնամյակ զբաղվելով քաղաքական գործունեությամբ՝ անշուշտ քաջատեղյակ եք, որ հատկապես լարված քաղաքական շրջանում գործադիր իշխանությունը խոշորացույցի տակ է առնում քաղաքական հաղորդումները և տարբեր բնույթի ցուցումներ իջեցնում լրատվամիջոցներին։ Այս համատեքստում խնդրում եմ հայտնել, թե կարո՞ղ ենք արդյոք բացառել «Հայելու առաջ» հաղորդաշարի ժամանակավոր եթերազրկման փաստը՝ այն չպայմանավորելով վերոնշյալ արատավոր երևույթով և հաստատել, որ «Հայելու առաջ» հաղորդաշարը կշարունակի իր բնականոն աշխատանքը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում:
Կարո՞ղ եք արդյոք ձեռնոց նետել կառավարությանը` զգուշացնելով, որ Դուք հարգում և պաշտպանում եք խոսքի և լրագրության ազատությունը:
Այսօր, երբ հայ հասարակությունը կրկին գտնվում է շրջադարձային փուլում, խոսքի ազատության իրավունքի նկատմամբ հարգանքը և կառավարությունից տարբերվող կարծիքներ ներկայացնող քաղաքական հաղորդումները առավել պահանջված են։ Հետևաբար, արդյո՞ք պատրաստ եք սատարել ազատությունը, «որը առաջին հերթին իրավունք է մարդկանց ասել այն, ինչ նրանք չեն ցանկանում լսել»:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...