Քաղաքականություն

Ծառուկյանը՝ «Մուլտի Գրուպ»-ի առաջադրված մեղադրանքի մասին

Ծառուկյանը՝ «Մուլտի Գրուպ»-ի առաջադրված մեղադրանքի մասին
Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամվոր Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով բհկական պատգամավոր Նոռա Առուստամյանի հորը…

Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Բարգավաճ Հայաստան խմբակցության պատգամվոր Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով բհկական պատգամավոր Նոռա Առուստամյանի հորը, «Մուլտի Գրուպ»-ի տնօրեն ՝ Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքին։ 

 

«Օրենքի առաջ բոլորը հավասար են, մեղադրանքն իրավապահ մարմինները քննում են: Երբ կավարտեն, իրենք իրենց դիրքորոշումը կասեն, բոլորիդ համար էլ պարզ կլինի»,- ասաց Ծառուկյանը:

 

Հարցին՝ ինչո՞ւ հատկապես Սեդրակ Առուստամյանը, Ծառուկյանը պատասխանեց.

«Ինչի՞, Սեդրակ Առուստամյանը քաղաքացի չի՞, չհասկացա: Հիմա եթե այդպես է պատահել, կնայեն, ամեն ինչ էլ պարզ կլինի»:

 

Հիշեցնենք՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման ընթացքում թույլ տրված չարաշահումների համար մեղադրանք էր առաջադրվել «Սթոնս» ՍՊ ընկերության գործունեությունը փաստացի ղեկավարած Սեդրակ Առուստամյանին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250