ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու հիմնավորումները բավարար չեն. Պետրոսյան
Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի իրավական հեռանկարը հասկանալի չէ, հիմնավորումներն էլ բավարար չեն:
Այս մասին ԱԺ-ում րագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չեն մասնակցելու «Իմ քայլը» խմբակցության՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծին:
Ինչ վերաբերում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարի դիտարկմանը, թե ԲՀԿ-ի որոշումը քաղաքական է, Գեւորգ Պետրոսյանն ասաց, որ այն քաղաքական չէ եւ ոչ մի անձի կամ ուժի հետ տարբեր թելերով կապված լինելու խնդիր չկա:
«Մենք մեր փորձագետների հետ միասին, նաեւ իրավաբան պատգամավորներով ուսումնասիրել ենք եւ այն կարծիքին ենք, որ իրավական հիմնավորումները բավարար չեն, հետեւաբար նպատակահարմար չենք գտնում մասնակցել մի գործընթացի, որի իրավական հեռանկարը մեզ համար կանխատեսելի չէ: Բացի այդ, ՀՀ գործող օրենսդրության համաձայն, այդ որոշումը կայացնում է ՍԴ-ն: Այսինքն ԱԺ-ն չի որոշում ՍԴ անդամի կամ նախագահի լիազորությունները դադարեցնել, դա վերապահված է բացառապես ՍԴ-ին»,-ասել է Գեւորգ Պետրոսյանը:
Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցության ներկայացրած փաստաթղթում իրավական հիմնավորում չկա՞, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանել է. «Եթե հիմա ես ասեմ, որ որեւէ իրավական հիմնավորում չկա, դա կնշանակի, որ ես հեգնեմ այն իրավաբաններին, որոնք կազմել են դա:
Բայց այդ հիմնավորումները մեզ համար համոզիչ չեն եղել, որ մենք գտնենք, որ դա բավարար է միանալու այդ նախաձեռնությանը:
ԲՀԿ-ական պատգամավորը շեշտեց, թե իրենք ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտպանելու խնդիր չունեն։ «ՍԴ նախագահին մենք ժամանակին դեմ ենք քվեարկել: ՍԴ նախագահին պաշտպանելու խնդիր մենք չունենք, եթե ունենայինք, ապա համարձակություն կունենայինք ասել։
Բայց այստեղ անձերի խնդիր չկա, այստեղ ինստիտուցիոնալ խնդիր կա։ Պետք է իրավական հեռանկարը կանխատեսելի լինի»,-ընդգծել է Գևորգ Պետրոսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...