Սամվել Ադյանի և Արսեն Թորոսյանի ցուցմունքները կեղծ են. Սանասարյանի պաշտպան

Երեք մեղադրյալներն իրենց ցուցմունքներում գրել են, որ կատարել են որոշակի չարաշահումներ, եւ այդ ցուցմունքներից հետո որոշվել է ՊՎԾ պետին ներգրավել այս գործընթացում։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է  ՊՎԾ՝ լիազորությունները կասեցված ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը։

 

Նա նշել է, որ եթե ՊՎԾ աշխատակիցներից ոմանք թույլ են տվել ենթադրյալ չարաշահումներ, դա դեռ չի նշանակում, որ ՊՎԾ պետը պետք է պատասխանատու լինի, կամ նրա գործողություններում լինի հանցակազմ․

 

«Անձը պետք է տեղյակ լիներ իր աշխաըակիցների գործողությունների մասին, միայն այդ դեպքում վերադասը կարող է քրեական պատասխանատվության ենթարկվել։ Որեւէ ցումցունքով չկա նման բան, որ Սանասարյանն այդ երեք անձանց սխեմաներից տեղեկավցած է եղել։

Նրանց ցուցմունքներում նշված է եղել, որ իրենք են կազմել ներքին սխեմաները, իսկ Սանասարյանը բացարձակ տեղյակ չի եղել»,- ասել է պաշտպանը, նշելով, որ Սանասարյանին վերաբերող միակ բանն այն է, որ գործով մեղադրյալ, ՊՎԾ աշխատակից Սամվել Ադյանն իր ցուցմունքում գրել է, որ աշխատանքի ընդունվելիս Սանասարյանին տեղյակ է պահել իր բիզնեսի մասին։

 

Սանասարյանի պաշտպանը նշել է նաեւ, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ցուցմունքում գրել է, որ 2018 թվականի վերջին հեռախոսազրույց է ունեցել Դավիթ Սանասարյանի հետ, հայտնել, որ հեմոդիալիզի գնման տենդերին մասնակցել է մի ընկերություն, որը կապ ունի ՊՎԾ աշխատակիցների հետ, բայց լավ գնային առաջարկ է ներկայացրել։ Ըստ ցուցմունքի՝ Սանասարյանն իբրեւ պատասխանել է, որ ճշտումներ է արել եւ փաստաթղթային խնդիր չկա։ 

Պաշտպանի պնդմամբ՝ Սամվել Ադյանի և Արսեն Թորոսյանի ցուցմունքները կեղծ են, բայց եթե նույնիսկ այդ ցուցմունքները հիմք ընդունվեն, ապա Սանարսարյանի գործողություններում հանցակազմ չկա։ Սարդարյանը պարզաբանեց, որ Սամվել Ադյանը Դավիթ Սանասարյանին հայտնել է, որ ունի բիզնես, Սանասարյանն էլ պատասխանել է, որ իրավաբանական առոմով չպիտի այդպիսի բան լինի՝ նկատի ունենալով, որ բիզնեսը պետք է հանձնված լինի հավատարմագրային կառավարմաբն, սակայն Ադյանը հասկացել է, թե կարող է ունենալ բիզնես, միայն փաստաթղթերով դա չերևա:

 

Քաղաքականություն