Քաղաքապետարանը Սանիթեկ ըկերություններին է փոխանցել 160 միլիոն դրամ
Երեւանի քաղաքապետարանը այսօր Սանիթեկ ըկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019-ի օգոստոս ամսվա երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:
«Հորդորում ենք «Սանիտեք» ընկերությունների ղեկավարությանը՝ այդ միջոցներն առաջնահերթ ուղղել սեփական աշխատակիցների նկատմամբ ունեցած աշխատավարձային պարտավորությունների կատարմանը։
Հայտնում ենք նաեւ, որ Երեւանի քաղաքապետարանը «Սանիտեք» ընկերությունների նկատմամբ այլեւս որեւէ ֆինանսական պարտավորություն չունի՝ հաշվի առնելով օգոստոսի 29-ից ի վեր Երեւան քաղաքում աղբահանության եւ սանիտարական մաքրման ծառայությունների իսպառ դադարեցման փաստը այդ ընկերությունների կողմից», - ասված է նրա գրառման մեջ:
Վերջին շրջանում Երեւանի քաղաքապետարանի եւ «Սանիտեք» ընկերության միջեւ հեռակա բանավեճ էր ընթանում հուլիս օգոստոս ամսվա վճարումների հետ կապված: Դրան զուգահեռ «Սանիտեք» ընկերության աշխատակները Երևանի քաղաքապետարանի շենքի առջև բողոքի ակցիաներ էին իրականացնում՝ պահանջելով լուծել իրենց չվճարված աշխատավարձերի հարցը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...