Փաշինյանը անդրադարձել է հեղափոխության արդյունքներից դժգոհություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ արձագանքել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանի հարցին՝ նշելով, որ իր համար փոքր-ինչ անհասկանալի է՝ ինչ նկատի ունի պատգամավորը, երբ ասում է՝ նախկին իշխանությունների տնտեսական աճ:
«Այս տրամաբանությամբ եթե նախկին իշխանությունների օրոք 5, 4, 3 կամ 7 տոկոս տնտեսական աճ է արձանագրվել, մենք պետք է ամեն ինչ անենք, որ տնտեսական անկում լինի, դա՞ է մեր տրամաբանությունը: Ձեր խոսքում նշվեց «կառավարության առանձնատներ, չգիտեմ այլ շենքեր, օրինակ՝ այդ կառավարական առանձնատներից մեկում երեկ և նախորդ օրը տեղի է ունեցել ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նեղ կազմի համար ընդունելություն: Դա պետական գույք է, Ձեր տրամաբանությունն այն է, որ մենք ինչքան պետական շենքեր ունենք, դրանք պետք է չնորոգենք, որ 5 տարի հետո էլ ասեք՝ էս շենքերը ոտքի վրա կանգնած փոխանցվել էին ձեզ, հիմա ավերակ է դարձել»,- ասել է նա:
Փաշինյանը տեղեկացրել է, որ հիմա կառավարության շենքի ներքին բակն էլ է վերանորոգվում: Նա նաև խոսել է պատճառների մասին.
«Երբ հյուր է գալիս, ես ամաչում եմ, երբ տեսնում եմ, որ պատերը քանդված թափվում են ներքև: Երբ կա պետական գույք, այն պետք է սպասարկվի: Ճանապարհ ենք կառուցում, չկառուցե՞նք: Ինչ վերաբերում է գաղտնի ծախսերին, ի՞նչ եք ուզում, Հայաստանի Հանրապետությունում գաղտնիք չկա, ուր գնում ենք, սելֆի ենք, անում, ուղիղ եթեր ենք անում, ուզում եք՝ կարմիր թղթապանակները ՀՀ-ից վերացնե՞նք»:
Վարչապետը շեշտել է՝ այն բոլոր ծախսերը, որ արվում են, արվում են հիմնավորված:
«Ամուլսար եք ասում: Ամուլսարի մասին ժամերով- կիլոմետրերով խոսել ենք, այդ հարգելի քաղաքացուն ասեք՝ Ձեզ հարց չտա, այդ բոլոր հարցերը մեզ ուղղվում են, և մենք պատասխանում ենք: Հասկանում եմ՝ այդ հարցերին պատասխանելիս դժվարություններ եք ունեցել, թող Ձեզ չծանրաբեռնեն էդ հարցերով: Մեր գործը մեկն է՝ քաղաքացու հարցերին պատասխանելը, մենք կպատասխանենք, դուք նեղություն մի կրեք»,- ասել է նա:
Փաշինյանը նաև անդրադարձավ հեղափոխության արդյունքներից դժգոհություններին:
«Մեկը մեքենան քշում է, խփում է պատին, անիվը ծակվում է, ասում է՝ բա մենք սրա՞ համար էինք հեղափոխություն արել»,- նշել է վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...