Նվազագույն աշխատավարձը կբարձրանա, սակայն ոչ կառավարության խոստացած չափով
Նվազագույն աշխատավարձը հունվարից կարող է դառնալ 63 հազար դրամ 55 հազարի փոխարեն։ Նման օրենսդրական առաջարկությամբ են հանդես եկել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ։
«Ինչո՞ւ հենց 63 000։ Հիմնական նկատառումն այն էր, որ մենք դրանով չազդենք բազային աշխատավարձի վրա, որն այսօր 66 000 –ից մի քիչ ավելի է, և որով հաշվարկվում են պետական համակարգի բոլոր աշխատավարձերը, այդ թվում և պատգամավորների։ Այսինքն` որպեսզի այդ թվի վրա ազդեցություն չլինի, և մենք ունենանք ուղղակի նվազագույն աշխատավարձի աճ»,– նվազագույն աշխատավարձի, ինչպես նաև պետական ծառայողների ու պետական պաշտոնյաների վարձատրության մասին օրենքների փոփոխությունների նախագծերը ներկայացնելով` ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը։
Պատգամավորը նշեց, որ նվազագույն աշխատավարձն ավելի բարձրացնելու դեպքում խորհրդարանը ստիպված կլիներ փոփոխություններ կատարել նաև պետական ամբողջ ապարատի ու պատգամավորների աշխատավարձերում` բարձրացնելով նաև դրանք։ Վարազդատ Կարապետյանի տվյալներով` այս փոփոխությունը կազդեր 58 000 պետական ու 130 000 մասնավոր աշխատողների աշխատավարձերի վրա, ինչը լրացուցիչ մեծ բեռ կլիներ բյուջեի համար։ Մինչդեռ, միայն նվազագույն աշխատավարձի բարձրացումը պետբյուջեի համար ընդամենը 2 մլրդ դրամի հավելյալ ծախս է ենթադրում։
Հիշեցնենք, երբ 2019թ.-ի հունիսի 27-ին այս նախագիծը ներկայացվել էր կառավարության նիստում, Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմաֆին Գասպարյանը հայտարարեց, որ պատգամավորների առաջարկած 63 000 դրամին, նախարարությունն առաջարկում է ավելացնել ևս 5 000 դրամ` հասցնելով 68 000 դրամի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...