Նվազագույն աշխատավարձի բարձրացման դեպքում աղքատությունը 9․1 տոկոսով կնվազի
Նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից 68 հազար դրամ հասցնելու արդյունքում Հայաստանում աղքատությունը կնվազի 1․2 տոկոսով։
Բայց սա բարձրացման անմիջական պատճառն է լինելու, իսկ հնարավոր անուղղակի ազդեցության արդյունքում աղքատությունը կնվազի մինչև 9․1 տոկոսով։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը։
Նա բացատրեց, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ նվազագույն աշխատավարձերի բարձրացումից հետո տնտեսության մեջ ճնշումներ են լինում, և մյուս աշխատողների աշխատավարձերն էլ են բարձրանում։ Դա, ըստ փոխնախարարի, ճիշտ է մոտ 50 տոկոս դեպքերի համար։
Ըստ այդմ՝ փոխնախարարը պնդեց, որ աշխատավարձերի շղթայական այս բարձրացման արդյունքում աղքատությունը հենց 9․1 տոկոսով կնվազի։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...