Լուկաշենկոն սելֆիում չկար, քանի որ ընտանիքում դժբախտություն էր պատահել և նա մեկնել էր
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երկրների ղեկավարների հայտնի սելֆիում չկար, քանի որ նրա ընտանիքում դժբախտություն էր պատահել, և նա պետք է որոշակի սգո միջոցառումների մասնակցեր, այդ պատճառով ավելի վաղ է մեկնել Հայաստանից։
Այս մասին այսօր ԱԺ-ում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան պատգամավոր Միքայել Զոլյանի հարցին, թե ինչո՞ւ Լուկաշենկոն չկար այդ լուսանկարում։
Փաշինյանը նաև նշել է, որ դա ընդունված պրակտիկա է, երբ երկրների ղեկավարները որևէ միջոցառման մասնակցելու նույն տրանսպորտային միջոցով են գնում, և լուսանկարն արվել է հենց այդ ժամանակ։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ բարձրագույն նիստի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը նոր սելֆի է հրապարակել՝ Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի, Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովի, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի, Իրանի նախագահ Հասան Ռոհանիի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ համատեղ:
«Ճանապարհային սելֆի:) Այս ընթացքում հասցրեցինք կարեւոր որոշում կայացնել». լուսանկարին կից գրել էր ՀՀ վարչապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...