Կցանկանայի, որ Վանեցյանը դեռ ԱԱԾ-ի գործող պաշտոնյա լիներ. Սանասարյան
Այսօր՝ հոկտեմբերի 2-ին հրավիված ասուլիսի ժամանակ, Դավիթ Սանասարյանն ասել է, որ իր` պաշտոնից ազատվելու որոշումը վարչապետը չի կայացրել:
«Ես 4 անգամից ավել վարչապետին կոնկրետ գրավոր գրել եմ, որ եթե կա անվստահություն, առանց վայրկյան մտածելու ես ինքս կհրաժարվեմ ու դուրս կգամ, չեմ կարող անվստահության պայմաններում աշխատել: Վարչապետը նշել է, որ նման խնդիր չկա, կա ցուցմունք իմ դեմ, քրեական գործ է հարուցված, գործի ավարտից հետո կհասկանանք: Եթե ես մի վայրկյան հասկանամ, ակնհայտ ներկայացվի, որ չեն ուզում միասին աշխատել, ես կհրաժարվեմ պաշտոնից: Տվյալ պաշտոնը վարչապետին ենթակա պաշտոն է, և որ վայրկյանին ցանականա, վարչապետը կազատի»,- ասել է Սանասարյանը:
Անդրադառնալով Արթուր Վանեցյանին` Սանասարյանը ասել է, որ կցանկանար, որ այդ պաշտոնյան դեռ գործող լիներ:
«Ես կուզեի, որ նա դեռ գործող լիներ, էդպես խոսեի, բայց ավելի շատ կուզեի, որ ԱԱԾ տնօրենը նման գործի հետ կապ չունենար»,- նշել է նա:
Լրագրողի հարցին, արդյո՞ք Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու հանգամանքը կապ ունի իր գործի հետ, Սանասարյանը ասել է նա .
«Ես խոսել վարչապետի հետ, չեմ կարող ասել, բայց մի ուրիշ խախտում է նաև տեղի ունեցել: Նա ասուլիս է տալիս ու ասում լրագրողներին, գործը գնա դատարան, բոլորդ կիմանանք: Բայց ո՞վ ասաց, որ դու ես որոշելու, այսինքն` ոչ թե գլխավոր դատախազն է որոշել, այլ էդ մարդն է որոշել: Սա արդեն խախտում է»: