Իմ ցուցմունքները կեղծ չեն. Թորոսյանը` Սանասարյանի պաշտպանի հայտարարության մասին
Իմ ցուցմունքները կեղծ չեն և հիմնված եմ իմ ունեցած տեղեկության վրա։ Այսօր ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` անդրադառնալով Վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի հայտարարությանը, թե իր նկատմամբ քրեական գործը հարուցվել է նախարարի կեղծ ցուցմունքների հիման վրա։
«Եթե գործով անցնող անձանցից որևէ մեկը կարծում է, որ իմ ցուցմունքներում կա հանացակազմ, կարող է դիմել իրավապահ համակարգին։ Սա իրավական պրոցես է, և եթե գործող անձինք կարծում են, որ մեկի իրավունքը խախտվել է, կարող են դիմել իրենց իրավունքը վերականգնելու համար։ Ի վերջո, կա հսկող դատախազ, դատախազություն»,– ասել է Թորոսյանը։
Նախարարը նաև շեշտել է, որ իրեն հասանելի ողջ տեղեկությունը ներկայացրել է ԱԱԾ և հիշեցրել, որ դրա ապացուցման բեռն իր վրա չէ, այլ քննչական ու դատական մարմինների։
Արսեն Թորոսյանը լրագրողների հետ զրույցում նաև հեռակա կոչ է ուղղել Դավիթ Սանասարյանին` ասելով. «Դավիթ Սանասարյանին խորհուրդ կտայի դատողություններ անել վերջին կես տարվա գործողություններից` իր ապագան պլանավորելու հարցում»։
Իր արտահայտությունը մեկնաբանելու մասին լրագրողների խնդրանքը Թորոսյանն անպատախան թողեց` չցանկանալով բացել փակագծերը։
Հիշեցնենք, այսօր` հոկտեմբերի 2-ին կայացած ասուլիսում Դավիթ Սանասարյանն ու իր փաստաբանները Արսեն Թորոսյանին մեղադրել էին Սանասարյանի դեմ կեղծ ցուցմունք տալու մեջ և նշել էին` այն բառացի համընկնում է Ադյանի ցուցմունքին. տպավորություն է ստեղծվում, թե դրանք գրված են նույն սենյակում։
Հիշեցնենք` պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանը և ՊՎԾ մեկ այլ աշխատակից՝ բժշկական սարքավորումների մասնագետ Գևորգ Խաչատրյանը, փետրվարի 26-ին ձերբակալվել էին բժշկական հաստատությունների հայտարարած հեմոդիալիզի պարագաների մրցույթներին ենթադրյալ միջամտության դեպքով հարուցված քրեական գործի շրջանակում։
ԱԱԾ–ում քննվող քրեական գործի շրջանակում մեղադրանք էր առաջադրվել նաև Դավիթ Սանասարյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Ժամանակավորապես դադարեցվել էր նաև նրա պաշտոնավարումը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել Պուտինի և Բելլա Քոչարյանի հանդիպումը. Aysor.am
Aysor.am-ի տեղեկություններով, այսօր Երևանում Ռուսաստանի դեսպանատանը տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ երկր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը, Պուտինն ու Ռոհանին՝ բարձր տրամադրությամբ
Ի դեպ նկատենք՝ համացանցում լայն արձագանք է գտել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության...
ՀՐԱՏԱՊ. Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Aysor.am-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն ազատման դիմում է գրել ՀՀ վարչապետի գլխ...
Փայլուն զրույց ունեցանք Վլադիմիր Պուտինի հետ. Փաշինյան
Փայլուն զրույց ունեցանք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։...