ՏԻՄ ընտրություններ. առանց անձնագրի ընտրատեղամաս եկած քաղաքացին տատի հետ էր մտել քվեախցիկ. Հետք
Արագածոտնի մարզի Ղազարավան համայնքում համայնքապետի ընտրության ժամանակ ընտրողներից մեկի հետ տեղամաս մտավ նրա թոռը` պնդելով, որ տատը միայնակ չի կարող ընտրել:
Ինչպես տեղեկացնում է Hetq.am-ը, հանձնաժողովի նախագահ Նանա Մաթևոսյանը հարցրեց ընտրողից, թե կարո՞ղ է մենակ ընտրել, կինը պատասխանեց, որ կարող է: Նրա թոռը պնդեց, որ ինքը ևս պիտի մտնի քվեախցիկ, քանի որ տատն ակնոց չունի, չի կարող միայնակ: Հանձնաժողովի նախագահը խնդրեց վերջինիս հեռանալ: Պարզվեց, որ կնոջ հետ տեղամաս մտած թոռը առանց անձնագրի է եկել:
Կնոջն ակնոց տվեցին, նա միայնակ մտավ քվեախցիկ, իսկ թոռը դրսում սպասեց:
Հանձնաժողովի անդամներից Կարինե Սարգսյանը նշեց, որ կինը լավ չէր տեսնում, չէր կարող մենակ ընտրել, քվեաթերթիկն իզուր անվավեր է ճանաչվելու:
Հիշեցնենք, որ Ղազարավանն ունի 410 ընտրող: 09:58-ի դրությամբ ընտրություններին մասնակցել էր 17-ը:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
«Հրապարակ». ՊՎԾ-ն ստուգումներ է սկսել ԱԱԾ-ում
«Հրապարակ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ Պետական վերահսկողական ծառայությունը մի քանի օր է՝ ստուգումներ է սկ...