«Փաստ». Քոչարյանի գործով դատավոր Մհեր Արղամանյանի որդին ակտիվ «իմքայլական» է
«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել ընդհանուր իրավասությունների դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի՝ սեպտեմբերի 17-ի որոշման կապակցությամբ, երբ վերջինս մերժել էր Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությունը՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը վերացնելու և անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։
Օրերս հայտնի դարձավ, որ գործը մակագրվել է դատավոր Մհեր Արղամանյանին: Այս փաստը շատերի մոտ տարակարծությունների տեղիք տվեց: Դատավորի որդին՝ Դավիթ Արղամանյանը, փաստաբան է, «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն, նաև ակտիվ «իմքայլական»: Բացի դա, դատավոր Արղամանյանը դատավորների գնահատման սանդղակում բավականին ցածր վարկանիշ ունի:
Երեկ օրվա ընթացքում շատերի մոտ հարցեր էին առաջացել՝ որքանո՞վ անաչառ կարող է լինել դատավորը, ինչպես նաև արդյոք պատահականությո՞ւն է, որ հենց նա է քննելու ՀՀ երկրորդ նախագահի գործը:
Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Փաստի» հետ զրույցում ասում է՝ չի հավատում դատավորների ընտրության այս՝ համակարգչային տարբերակին:
«Բնականաբար օրենքով սահմանված է այնպես, որ ամեն ինչ պետք է լինի պատահական, բայց այդ համակարգչային մակագրման ներդրումից ի վեր ես այդ համակարգի նկատմամբ որևէ վստահություն չունեմ:
Կա գործերի մի շերտ, որոնց հետ կապված առկա է որոշակի հետաքրքրություն: «Մենք անընդհատ գտնվելու ենք քրեական գործ-ձերբակալություն-կալանավորում տեղատարափի մեջ: Ո՞ւր է դա մեզ տանելու, խիստ կասկածելի է»,-նշում է թերթի զրուցակիցը:
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը. մանրամասներ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կքննարկի վերջինիս կողմից եկեղեցուն առնչվող հայտարարությունը:«Ամե...