«Հրապարակ». Կալանավորման մասին լուրն էլ դրդել է Հայկ Հարությունյանին ինքնասպանության

«Հրապարակ» թերթը գրում է. 

 

Բջնիի իր առանձնատանը մահացած, պաշտոնական վարկածով՝ ինքնասպան եղած նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը պետք է սեպտեմբերի 24-ին հարցաքննվեր Մարտի 1-ի գործով։ Այս մասին գրել ենք, եւ Հատուկ քննչական ծառայությունը չհերքեց մեր այս տեղեկությունը։ Ինչպես հայտնի է, սա Հայկ Հարությունյանի առաջին հարցաքննությունը չէր լինելու։ Ըստ ՀՔԾ-ի՝ Հարությունյանը հարցաքննվելու էր։ «Սակայն օրը չեմ կարող նշել»,– ասաց ծառայության խոսնակը «Հրապարակին»։ Այլ հարցերի չցանկացավ պատասխանել։

 

Եվ, ուրեմն, ինչն էր հունից հանել գեներալին՝ ստիպելով նրան գնալ ծայրահեղ քայլի։ Հազիվ թե դա լիներ զուտ հարցաքննվելու հեռանկարը։ Մեր տեղեկություններով՝ սեպտեմբերի 23-ին, այսինքն՝ իր ՀՔԾ կանչվելուց ժամեր, գուցե րոպեներ առաջ Հայկ Հարությունյանն իմացել է, որ հաջորդ օրը նրա դատավարական կարգավիճակը փոխվելու է, նրան մեղադրանք են առաջադրելու և, հավանաբար, կալանավորելու են։ Այս գույժը նույն օրը նրան փոխանցել է ոստիկանությանը մոտ կանգնած անձը։

 

Հենց կալանավորման մասին լուրն էլ դրդել է գեներալին ինքնասպանության: 

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում