Հասարակություն

Ինչ խնդիրներ կան «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում

Ինչ խնդիրներ կան «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ աշխատանքային այցերի  ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարումը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության…

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ աշխատանքային այցերի  ընթացքում վերհանված խնդիրների լուծման ուղղությամբ տրված հանձնարարականների կատարումը ստուգելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, ադարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանը տեղակալներ, արդարադատության գնդապետներ Ռոբերտ Մինասյանի և Վարդգես Ծաղիկյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 27-ին կրկին այցելել է «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներ:

 

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ ծառայության պետը շրջել է հիմնարկներում և գոհունակություն հայտնել նախորդ այցի ընթացքում տրված հանձնարարականները սեղմ ժամկետներում լիովին և պատշաճ կատարելու համար:

 

«Աբովյան» քրեակատարողական հիմնարկի շրջայցի ժամանակ ծառայության պետը զրուցել է նաև անչափահաս կալանավորված անձանց հետ, լսել նրանց խնդիրները՝ վերջիններիս ուշադրությունը բևեռելով հատկապես լիարժեք ուսում ստանալու վրա: 

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի երկու կին դատապարտյալ փորձել են փախուստի դիմել: 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250