Գասպարյանի մեղադրանքը խստացնելու ցուցում տալը աբսուրդի շարքից է. պաշտպան
ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելը և վերջինիս ավելի ծանր՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու մեղադրանք առաջադրելու ցուցում տալն իրավական «բեսպրեդել» է։
Նման տեսակետ NEWS.am–ի հետ զրույցում ասել է նախկին ոստիկանապետի պաշտպան Տիգրան Աթանեսյանը։
«Սա քրեական իրավունքի ինստիտուտի ոտնահարում է, քանի որ յուրացում կամ վատնում հանցակազմերը կարող են կատարել այն անձինք, ում այդ գույքը վստահված է օգտագործման, տիրապետման համար, մինչդեռ Վլադիմիր Գասպարյանի պաշտոնավարման ընթացքում ռազմական ոստիկանության ծառայողների աշխատավարձերի ֆոնդը վստահված չի եղել ՌՈ պետին, այսինքն Վլադիմիր Գասպարյանը չի ունեցել գանձապետական հաշիվ, որը տնօրիներ, հետևաբար մարդուն մեղադրել մի բանը վատնելու մեջ, որի վերաբերյալ ինքը որևէ լիազորություն չունի, աբսուրդի շարքից է,–ասել է փաստաբանը։
Աթանեսյանը շեշտեց՝ թե նախկին, և թե դատախազի ցուցումով առաջիկայում առաջադրվելիք նոր մեղադրանքները Վլադիմիր Գասպարյանի համար ընդունելի չեն։
Հիշեցնենք, որ այսօր հայտնի դարձավ, որ վերահսկող դատախազը ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, վերջինիս ավելի ծանր՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով (առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելը) մեղադրանք առաջադրելու ցուցում է տրվել։
Նշենք, որ 2019թ. սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը չարաշահելը):
Գասպարյանի անվան հետ կապված քրեական գործը հարուցվել է դեռևս 2018–ին, սակայն Վլադիմիր Գասպարյանը գործով, որպես մեղադրյալ է ներգրավվել մեկ տարի անց։ Նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը և հրաժարվում է քննության այս փուլում ցուցմունքներ տալուց։
Հավելենք, որ ներկայումս Վլադիմիր Գասպարյանի առնչությամբ քրեական գործեր են քննվում նաև ԱԱԾ–ում և ՀՔԾ–ում։ Գասպարյանը մեղադրյալի դատավարական կարգավիճակ ունի միայն ՔԿ–ում քննվող գործով։
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...