Այսօրվա իշխանությունները ատում են հանրապետականներին և շատ հարգալից են ադրբեջանցիների նկատմամբ. Աշոտյան
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում անդրադաձել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի ամբիոնից հնչեցրած հայտարարությանը՝ արցախյան հակամարտության վերաբերյալ։ Ռուբինյանը կրկնել էր վարչապետի այն թեզը, թե «հակամարտության հանգուցալուծումը պիտի ընդունելի լինի Արցախի, վերջինիս անվտանգության երաշխավոր Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար»:
Նա նաև հավելել էր․ «Փորձեցի հաշվել, թե վարչապետի՝ ՄԱԿ-ի ամբիոնից արտահայտած գաղափարներն ով է ավելի շատ քննադատել և փորձել սխալ հանել՝ ադրբեջանցի պաշտոնյաները, թե հանրապետականները: Առայժմ հաղթում են հանրապետականները»: Ռուբինյանի այս հայտարարության վերաբերյալ 168․am-ը մեկնաբանություն խնդրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից։
«Ցավում եմ, որ Ռուբեն Ռուբինյանը նման աշխատելաոճով հայտնվում է միևնույն շարքում, ինչ անվտանգության խորհրդի տխրահռչակ քարտուղարը՝ իր ոչ կոմպետենտությամբ և ոչ պրոֆեսիոնալությամբ։ Իրականում, մենք վաղուց ենք նկատել, որ այսօրվա իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ատում են հանրապետականներին և շատ հարգալից են ադրբեջանցիների նկատմամբ, դա երևաց նաև ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին ելույթում»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Վլադիմիր Գասպարյանին նոր ավելի ծանր մեղադրանք է առաջադրվել. ՔԿ
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվու...
ՄԱԿ-ի ամբիոնից Փաշինյանի ելույթը զայրացրել է պաշտոնական Բաքվին
Պաշտոնական Բաքուն արձագանքել է ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաք...
Պետական գաղտնիք հրապարակողը ազգի դավաճան է. Արթուր վանեցյան aravot.am
«Ուղղակի աբսուրդ է, նման բան չկա ու նման բան չէր էլ կարող լինել»,- Aravot.am-ին ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը՝...
Սինգապուրի վարչապետը ժամանեց Հայաստան
Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած կառավարական պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին ժամանեց Երևան։ Զվարթնոց օդանավ...