Ուրալում ՀՀ-ից ժամանածների նկատմամբ ուժեղացված հսկողություն է․ սիբիրախտն է պատճառը
Եկատերինբուրգի Կոլցովոյի միջազգային օդանավակայանում ուժեղացվել են սանիտարահիգիենիկ հսկողությունը՝ Հայաստանից Սվերդլովսկի մարզ ժամանող տրանսպորտային միջոցների և ուղևորների համար՝ ՀՀ-ում սիբիրախտի դեպքերի գրանցման հետ կապված: Ռոսսելխոզնադզորի մամուլի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է այն մարզերի անունը, որտեղ գրանցվել են հիվանդության օջախները: «Հայաստանի Հանրապետության Մարտունու շրջանի Գեղհովիտ և Արմավիրի մարզի Գետաշեն գյուղերի բնակիչների շրջանում հայտնաբերվել է սիբիրախտի երկու օջախ՝ ընդհանուր 13 հիվանդացության դեպքով», - նշվում է «Ռոսսելխոզնադզոր»-ի հայտարարության մեջ:
Նշվում է նաև, որ այս օջախներիի հետ կապված սիբիրախտի մեկ դեպք է հայտնաբերվել Ռուսաստանում: Հայաստանի Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից Ավրորա Նյուզ-ի հետ զրույցում ասել են, որ խնդրահարույց ոչինչ չկա:
Նմանատիպ հոդվածներ
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
Արտակարգ դեպք Դոհա-Երևան չվերթի ընթացքում. ինչո՞ւ է ինքնաթիռը չեղարկել թռիչքը դեպի Երևան
Դոհայի միջազգային օդանավակայանում արտակարգ դեպք է տեղի ունեցել դեպի Երևան չվերթի ընթացքում: Ինչպես հայտնի է դարձել ...
Այսօր փակ փողոցներ կլինեն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 1-ին մի շարք փողոցներ փակ կլինեն։ Հոկտեմբերի 1-ին, ժամը 08:00-...
Խափանումներ Երևանի մետրոպելիտենում․ գնացքները կանգառ չեն կատարի նշված կայարանում
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն ՓԲԸ» -ի մամուլի խոսնակ Տաթևիկ Խաչատրյանը հայտնում է․ «Հարգելի՛ ու...