ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարապի լճում համտեսում են աշխարհի ամենաերկար գաթան
Կարապի լճում այսօր երևանցիները հնարավորություն են ունեցել համտեսել աշխարհի ամենամեծ և երկար գաթան: Հայկական ավանդական թխվածքաբլիթը ունեցել է 65 մետր երկարություն և կշռել է 410 կգ՝ գերազանցելով նախորդ տարվա ռեկորդը:
Երևանի կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը, որը ներկա էր մեծ գաթայի համտեսին, նշեց, որ կազմակերպվել է մեր ազգային ավանդույթներին համարժեք միջոցառում:
Նրա խոսքով` սա իսկապես մեծ նվեր է Երևանին և նրա հյուրերին:
Համտեսի կազմակերպիչների խոսքով` նպատակ կա գաթայի համտես-հյուրասիրությունը դարձնել ավանդույթ՝ ճանաչելի դարձնելով հայկական խոհանոցի տարածված ծիսական աղանդերը:
Ողջույնի խոսքից հետո գլխավոր խոհարարը չափեց գաթայի երկարությունը և հայկական համեղ քաղցրավենիքը կտրվեց ու բաժանվեց հյուրերին:
Գաթայի համտեսի արարողությանը ներկա էին երևանցիներ, զբոսաշրջիկներ, հնչում էր ազգային երաժշտություն:
Տեսանյութը shantnews.am -ի.
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիմ Քարդաշյանը Էջմիածնում մկրտեց երեխաներին․ NEWS.am
Հայազգի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, որը երեկ երեկոյան ժամանել է Երեւան, քիչ առաջ մեկնել է Էջմիածին։ Քիմը եւ նրա քույրը՝...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ Կոմիտասի պողոտայում
Հրդեհ Կոմիտասի պողոտայում։ Մանրամասները՝ տեսանյութում
Ուշադրություն ավտոներկրողներին ու օտարերկրացիներին վաճառողներին. Կառավարության հերթական որոշումը լուրջ սպառնալիք է
Բոլոր այն անձիք, որոնք մեքենա են գնել և ներմուծում են Հայաստան, որպեսզի վաճառեն այլ երկրի քաղաքացիներին, պարտավոր են ծան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նշելու տրամադրություն չունեի»․ Քոչարյանի դստեր ծննդյան տարեդարձը
Ռոբերտ Քոչարյանի դուստրը ՝ Գայանե Քոչարյանը, երեկ նշել է իր ծննդյան տարեդարձը, այս մասին տեղեկանում ենք նրա Instagram-ի...