Հայերի կողմից` Վոլֆգանգ Ֆոգելի հիշատակին նվիրված խաչքարը կոտրել են
Վանդալիզմի ակտ է տեղի ունեցել գերմանական Էրլանգեն քաղաքում: Վանդալիզմը Կաթոլիկ եկեղեցու բակում տեղադրված խաչքարի նկատմամբ է իրականացվել: Խաչքարը տեղադրվել էր 2017 թվականին մահացած գերմանացի քաղաքական գործիչ, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Վոլֆգանգ Ֆոգելի հիշատակին:
Ինչպես տեղեկացրել է Nordbayern պարբերականը, եկեղեցու աշխատակիցները սև մարմարից պատրաստված խաչքարը առավոտյան տեսել են տապալված և մեջտեղից կոտրված:
Գերմանացի գործչի հիշատակին խաչքարը տեղադրել էր տեղի «Hajastan-Armenienhilfe» հայկական կազմակերպությունը: Խաչքարի վրա գրված են Ֆոգելի անուն-ազգանունը և ծննդյան ու մահվան տարեթվերը (1950-2017թթ.): Ինչպես նշել է տեղի լրատվամիջոցներից մեկը, Ֆոգելը աչքի է ընկել հայամետ դիրքորոշմամբ:
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աշակերտների կողմից երկինք բաց թողնված փուչիկները հասել էին մինչև հայ-ադրբեջանական սահման
Երևանի ավագանու անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ճիշտն ասած նոր իմացա, որոշեցի կիսվել ձեր հետ&nbs...
«Իրատես». Ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի
«Իրատես» թերթը գրում է. ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտո...