«Իրատես». Ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի
«Իրատես» թերթը գրում է.
ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտուժի նաև ԱԺ-ն։ Ամուլսարի հարցը վերջնականապես կվճռվի, հանքը շահագործվելու է։ Այս մասին ակնարկեց իր ասուլիսում նաև Փաշինյանը. «Շրջակա միջավայրին վնաս են քաղաքակրթության բոլոր դրսևորումները՝ ներառյալ գրերի գյուտը։ Ի՞նչ եք առաջարկում: Բրոնզե դա՞ր վերադառնանք»:
Այս հարցով պայմանավորված` և՛ օրենսդիր, և` գործադիր հատվածում կլինեն տուժածներ, սակայն խնդիրը միայն հրաժարականներով ու մանդատ վայր դնելով չի հանգուցալուծվի։
Թերթի տեղեկություններով, ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի՝ ճնշելու փողոցը։ Այս խնդիրը դրված է ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի առաջ, որպեսզի կառավարության որոշումից հետո ապահովվի դրա կիրառումը։ Ի դեպ, բաց տեքստով Արման Սարգսյանին Փաշինյանն ասաց, որ աշխատանքի արդյունքով է պայմանավորված նրա հետագա պաշտոնավարումը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
Աղվան Հովսեփյանը կալանավորվելու է. սկանդալային քրեական գործ կա. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. Թերթի տեղեկություններով՝ հաջորդ նախկին բարձրաստիճան պաշտոնյան, ում դեմ քրեական գործ...
Թուրքական նոր զրահամեքենաներ են մոտեցել թուրք-սիրիական սահմանին
Թուրքիան զրահամեքենաներ է կուտակում թուրք-սիրիական սահմանային Աքչաքալե անցակետում։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է...