Սահմանային իրավիճակն այս պահին հարաբերական կայուն է. ՊԲ հրամանատար
ԱՀ պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի գնահատմամբ՝ սահմանային իրավիճակն այս պահի դրությամբ հարաբերական կայուն է:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում հրամանատարն ասել է, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած դիվերսիոն ներթափանցման փորձի ժամանակ ՊԲ զինծառայողների պատշաճ մակարդակի և իրենց առջև դրված պարտականությունների արդյունքում հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր՝ չեզոք գոտում թողնելով մեկ դիակ:
«Հարցի կապակցությամբ մեզ դիմել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչները: ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկի օգնականները այս պահին գտնվում են չեզոք գոտում և իրականացնում են զինծառայողի դին դուրս բերելու գործողություններ»,- մասնավորապես ավելացրել է նախարարը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
Նմանատիպ հոդվածներ
Փոխգնդապետին ծեծի ենթարկելու գործով կալանավորվել է Վայոց Ձորի մարզպետի օգնականը
Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով կասկածվում է փոխգնդապետ Արա Մխիթարյանին ծեծելու մեջ, կալանավ...
Ադրբեջանա-իրանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 00:13-ի սահմաններում, ադրբեջանա-իրանական սահմանի Ամիրզեյիթլի գյուղի մոտակայքում ադրբեջանցի սա...
«Իրատես». Ոստիկանությունն անցնելու է «հատուկ» ռեժիմի, ուժ ևս կկիրառվի
«Իրատես» թերթը գրում է. ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը վերստին ցնցելու է կառավարությունը, որից կտո...
Բոլոր հայերը պետք է ՀՀ քաղաքացու անձնագիր ունենան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընթացիկ ամենակարևոր խնդիրներից է համարում հայեցակարգային և գաղափարական առումով սփյուռք-Հայաս...